ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ

 

1) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-205-Ն) 49-րդ հոդվածի 1-ին մասի «Կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը շարունակում է ուժի մեջ մնալ մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը» նախադասությունը կարդալ հետևյալ կերպ. «Կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը շարունակում է ուժի մեջ մնալ առավելագույնը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը».

2) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի «Մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը հաստատված անվանացանկը շարունակում է ուժի մեջ մնալ մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը։ Չնշանակված քաղաքացիական ծառայողները մինչև հուլիսի 1-ը ստանում են աշխատավարձ, և այդ ժամանակահատվածը համարվում է քաղաքացիական ծառայության ստաժ։ Չնշանակված քաղաքացիական ծառայողների հետ հուլիսի 1-ին կատարվում է վերջնահաշվարկ, և նրանք վեց ամիս ժամանակահատվածով, իրավունքի ուժով, համարվում են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված և վեց ամիս օրենքով սահմանված չափով և կարգով քաղաքացիական ծառայության գրասենյակից ստանում են վարձատրություն։» նախադասությունները կարդալ հետևյալ կերպ. «Մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը հաստատված անվանացանկը շարունակում է ուժի մեջ մնալ առավելագույնը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը։ Չնշանակված քաղաքացիական ծառայողները առավելագույնը մինչև հուլիսի 1-ը ստանում են աշխատավարձ, և այդ ժամանակահատվածը համարվում է քաղաքացիական ծառայության ստաժ։ Չնշանակված քաղաքացիական ծառայողների հետ առավելագույնը հուլիսի 1-ին կատարվում է վերջնահաշվարկ, և նրանք վեց ամիս ժամանակահատվածով, իրավունքի ուժով, համարվում են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված և վեց ամիս օրենքով սահմանված չափով և կարգով քաղաքացիական ծառայության գրասենյակից ստանում են վարձատրություն։» («ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 24 (1382), 29 մարտի 2018 թ., էջեր 58, 59):

 

Հայաստանի Հանրապետության Ազգային

ժողովի աշխատակազմ

քարտուղարություն